դասակարգում ըստ
Ընդլայնված որոնում
Մեր մասին
ArmBookExpo 2015

2012թ. Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու և հայ գրատպության 500-ամյակի միջոցառումների շրջանակում Հայաստանի ազգային գրադարանը կազմակերպեց առաջին ArmBookExpo ցուցահանդեսը, երբ հանրությանը ներկայացվեց պատմական, գեղարվեստական, մշակութային, հայագիտական բնույթի շուրջ 2000 գիրք: Ցուցադրության շրջանակում կազմվեց կատալոգ և ստեղծվեց էլեկտրոնային շտեմարան, ուր ներառվեց ցուցադրված գրականությունը: 2012 թվականից հետո շարունակվեց հայ ժողովրդի պատմության, մշակույթի, գրականության, հայոց ցեղասպանության մասին գրքերի հավաքագրումը:

Շարունակելով ավանդույթը` 2015թ. Հայաստանի ազգային գրադարանը հասարակությանը ներկայանում է ArmBookExpo երկրորդ ցուցադրությամբ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ընդգծվում է նմանատիպ ցուցադրություն կազմակերպելու անհրաժեշտությունը, քանզի հայ ժողովրդի պատմական հիշողությունը ամփոփված է առաջին հերթին գրքերի մեջ: Ներառված են`

1. Հայոց ցեղասպանության թեմայով հրատարակված գրքեր` տարբեր ժամանակագրական շեշտադրումներով

2. Արտերկրում հրատարակված հայագիտական գրքեր` 1990 թվականից առ այսօր

3. Հայաստանում և Արցախում հրատարակված գրքեր` 2012 թվականից առ այսօր

Ներկայացվում է 5400 միավոր գրականություն` 49 երկիր, 27 լեզուներով: Հրատարակություններով ակնառու են ԱՄՆ (641 միավոր), Ֆրանսիան (390 միավոր), Լիբանանը (365 միավոր), Ռուսաստանը (298 միավոր), Թուրքիան (265 միավոր), Մեծ Բրիտանիան (139 միավոր), Ռումինիան (131 միավոր), Իրանը (108 միավոր): Ներառված գրքերից շուրջ 2800-ը հրատարակված է Հայաստանում և Արցախում: Ցեղասպանության թեմայով ընդգրկվել է 2275 միավոր գիրք: Ցուցադրության համատեքստում պատրաստվում է կատալոգ, որը ներառելու է 2012-2015թթ ընթացքում հրատարակված գրականությունը:

Գրքերի գեղարվեստական, գաղափարական, աղբյուրագիտական արժանիքները գնահատվել են տարբեր ժամանակահատվածներում, իսկ նրանց հեղինակների ներդրումը հայապահպանության գործում անգնահատելի է:

Հետադարձ կապ